Connect with us

Hírek

«Գիշերը այնտեղ էի» թատերական ներկայացում KMO-ում

Published

on

«Գիշերը այնտեղ էի»-ն հատուկ թատերական և գրական ներկայացում Է KMO-ում, որը հազարամյա հայ գրականության մեջ սիրո լաբիրինթոսում դեգերումների մասին է: Միգուցե այդ ամենը պարզապես հոլոգրամ և ալգորիթմ է: Արհեստական ​​ինտելեկտը քայլեր է կատարում… Այս յուրահատուկ ներկայացումը, համարձակորեն անդրադառնում է հազարամյակների վաղեմության գրական ստեղծագործություններին. հայրեն (հայկական միջնադարյան ժողովրդական տաղաչափության տեսակներից մեկը) միախառնելով ավանդական և ժամանակակից երաժշտությունը։

Մտածելու տեղիք է տալիս այն, որ աշխարհում առաջին անգամ Արհեստական բանականությունը դեր է խաղում թատերական ներկայացման մեջ։ Պե՞տք է վախենանք նրանից, ատե՞նք, թե՞ սիրենք։ Միգուցե այս հարցին պատասխան գտնվի։

Ներկայացման պրեմիերան այս տարի կայացավ Ազգային թատրոնում, այնուհետև առաջին անգամ ներկայացվեց Բուդապեշտում KMO-ում։ Ներկայացման մուտքը անվճար է՝ շնորհիվ  Կիսպեշտի հայ Ինքնավարության։

 

Դին Մարտին — Թույնի թագավոր.

Դին Մարտինի — ամերիկյան երազանքի իրական հետևորդ.

Անդրաշ Տոտի — կատարումը ստեղծում է այս աշխարհը, ապրել հիշարժան, մշտադալար բույսերի պես:

 

Հոդվածը՝ Գրիգոր Մուրադյան  2023-1-HU01-ESC51-VTJ-000146422
Լուսանկարը՝ Սյուզաննա Հակոբյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422
Continue Reading

Hírek

Մուսա Դագ Ներկայացում

Published

on

Հայոց ցեղասպանության 110 ամյակին նվիրված 2025 թ․-ի մարտի 25-ին կազմակերպվել է «Մուսա Դագ» մյուզիքլը Ազգային թատրոնում։ Ներկայացումը կազմակերպվել էր Դիրամերյան Արթինի կողմից, իսկ կոմպոզիտորն էր Էմբեր Պետերը։ Գլխավոր հերոսի՝ Գաբրիել Բագրատյանի դերը կատարում էր Թոթ Անդրեաշը, իսկ Ժուլիետի դերը կատարում էր Կովաչ Օլգան։ Պատմողի դերում էր Չիզմադիա Գաբրիելլան։ «Հավք» պարի խումբը՝ Սիմա Օհանյանի գլխացորությամբ նույնպես մասնակցեց թատերական ներկայացմանը։

Ներկայացումը ցուցադրեց թե ինչպես Մուսա լեռան հայությունը ինքնապաշտպանության նպատակով ամրացավ Մուսա լեռան վրա` Գաբրիել Բագրատյանի գլխավորությամբ։ Ժուլիեթի և երիտասարդ հույնի կապը ցուցադրվեց, ով թողնելով Ժուլիեթին գնում է Հալեպ։ Նրա դավաճանությունը բացահայտվում է, որից հետո ցուցադրվում է Ստեփանի սպանությունը և Գաբրիել Բագրատյանի կյանքի ողբերգական ավարտը։

Ավարտին հանդիսատեսը երկարատև ծափողջյուններով ու հուզմունքով գնահատեց ներկայացումը։

Հոդվածը՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Լուսանկարները հրապարակեց՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Continue Reading

Hírek

Ավետիք Իսահակյանին և Վահան Տերյանին նվիրված գրական երեկո

Published

on

Մարտի 21-ին Հայկական Մշակութային Կենտրոնում տեղի ունեցավ երեկո՝ նվիրված հայ մեծանուն գրղներ Ավետիք Իսահակյանին և Վահան Տերյանին։ Օրը պատահական չէր ընտրված, քանզի մարտի 21-ը պոեզիայի համաշխարհային օրն էր։ Իսկ մեծանուն գրողները ընտրվել էին այն սկզբունքով, որ այս տարի Ավետիք Իսահակյանի 150 ամյակն է, իսկ Վահան Տերյանի՝ 140:

Գրական երեկոն կազմակերպվել է Հայ Մշակութային Ֆոնդի 2 կամավորների կողմից՝ Ֆլորա Համբարձումյանի և Շողեր Մանուկյանի։ Ներկայացվել են Ավետիք Իսահակյանի և Վահան Տերյանի գրական գործունեությունը, նրանց կարեւորությունը հայ գրականության մեջ։ Ցուցադրվել են ֆիլմեր 2 գրողների վերաբերյալ։ Հնչեցին Ավետիք Իսահակյանի և Վահան Տերյանի բանաստեղծություններից՝ Միկլոշ Շորոշի, Ֆլորա Համբարձումյանի, Արգինե Մարգարյանի, Անժելա Մաթևոսյանի, Լիբոր Լաուրայի կողմից։ Հնչեցին նաև Ավետիք Իսահակյանի և Վահան Տերյանի հեղինակած խոսքերով երգեր՝ Արա Ղազարյանի, Անժելա Մաթևոսյանի, Մովսես Այարիանի կատարմամբ և Շողեր Մանուկյանի (թավջութակ), Իռենա Մարտիրոսյանի(դաշնամուր) և Մովսես Այարիանի (կիթառ) նվագակցությամբ։

Երեկոն համախմբեց Հունգարիայում բնակվող հայերին՝ Ավետիք Իսահակյանի և Վահան Տերյանի ստեղծագործությունների շուրջ։

Հոդվածը՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Լուսանկարները հրապարակեց՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Continue Reading

Hírek

Սևանը և Բալատոնալմադին՝ պաշտոնապես քույր քաղաքներ

Published

on

Փետրվարի 26-ին Հունգարիայի Բալատոնալմադի քաղաքում ստորագրվեց Սևան-Բալատոնալմադի քույր քաղաքներ դառնալու հուշագիրը՝ սկզբնավորելով երկու քաղաքների միջև մշակութային և տնտեսական համագործակցությունը։

Հուշագիրը ստորագրեցին Բալատոնալմադի քաղաքապետ Լասլո Բերչենյին և Գեղարքունիք մարզի Սևան համայնքի ղեկավարի տեղակալ Արման Հարությունյանը։ Հանդիպմանը ներկա էին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Ակոպյանը, Հունգարիայի Հայ ինքնավարության նախագահ Ցարան Իշտվանը, ՀՀ պատվավոր հյուպատոս դոկտոր Ապկարովիչ Գեզան։ Կողմերը քննարկեցին ստորագրված հուշագրի հիման վրա Սևան և Բալատոնալմադի քաղաքների միջև համագործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։

Պատահական չէ, որ հուշագիրը ստորագրվեց հենց այս երկու քաղաքների միջև։ Դեռևս ամիսներ առաջ Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի և Բալատոնալմադի քաղաքապետ Լասլո Բերչեյնիի հանդիպման ընթացքում քննարկվել էին Սևան քաղաքի հետ համագործակցության հաստատման հնարավորությունները՝ հաշվի առնելով երկու քաղաքների աշխարհագրական դիրքը և առանձնահատկությունները: Բալատոնալմադին՝ գտնվելով Բալատոն լճի ափին, իր աշխարհագրական առանձնահատկություններով նման է Սևան քաղաքին, որը նույնպես գտնվում է համանուն լճի ափին։

Այս հուշագրի ստորագրումը նշանակալից դեպք է՝ հանդիսանալով առաջինը Հայաստանի և Հունգարիայի զարգացող հարաբերությունների մեջ։

 

Հոդվածը՝ Շողեր Մանուկյան,  2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Լուսանկարները հրապարակեց ՝ Շողեր Մանուկյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Continue Reading

Trending