Connect with us

Hírek

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի հայտարարությունը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսին

Published

on

💬 «Բարև ձեզ,
Հարգելի՛ պարոն նախարար,
Ողջունում եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում` Երևանում։ Որպես շարունակություն նախորդ տարի Լեհաստանում մեր հանդիպման և ձեռքբերված պայմանավորվածությունների՝ սա Հունգարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն՝ մեր հարաբերությունների վերականգնումից հետո, երկարատև ընդմիջումից հետո: Ես հավատացած եմ, որ փոխադարձ այցելություններն իսկապես նպաստում են հարաբերությունների զարգացմանը և ուզում եմ հիշատակել նաև Հունգարիայի փոխվարչապետի այցելությունը Հայաստանի Հանրապետություն, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների մեր նախարարի այցելությունը Հունգարիա, այժմ Ձեր այցելությունը Հայաստան: Պետք է ասեմ, որ աշխատանքներ են տարվում նոր փոխադարձ այցելություններ կազմակերպելու ուղղությամբ:
(…)
Կարևոր եմ համարում երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի ձևավորումը և նրանց հետագա հարաբերություններն ու գործընկերությունը: Կարծում եմ, որ այս ամենը, նաև միջխորհրդարանական համագործակցությունը, հիմք կդառնա ինչպես երկկողմ հարաբերությունների հետագա բարելավման համար, այնպես էլ միջազգային տարբեր հարթակներում համագործակցության համար:
Իհարկե, կցանկանայի ընդգծել, որ մենք բարձր ենք գնահատում Հունգարիայում պաշտոնապես որպես ազգային փոքրամասնություն ճանաչված հայ համայնքի գոյությունը և Հունգարիայի կառավարության հոգածությունը հայ համայնքի նկատմամբ: Եվ դրա վառ օրինակներից է Բուդապեշտի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ կաթողիկե եկեղեցու վերաբացումը:
(…)
Ձեր այցը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ մենք կարող ենք խոսել, ինչպես նշեցի, առկա հնարավորություններից, բայց և պետք է կարողանանք համարժեք գնահատել տարածաշրջանային ընդհանուր զարգացումները, որոնք իրենց հերթին էական ազդեցություն ունեն տարածաշրջանի անվտանգային իրադրության և կայունության վրա։
Վստահ եմ, որ Հունգարիան, նաև որպես ԵՄ անդամ երկիր, քաջատեղյակ է բոլոր զարգացումներին: Կընդգծեմ, որ Հարավային Կովկասում երկարատև և մեր ժողովրդի համար արժանապատիվ խաղաղության համար կենսական է ապահովել ուժի կիրառման և այլատյաց քաղաքականության բացառում, քանզի մենք արդեն ականատես ենք եղել դրա դրսևորումներին, որոնց մասին բազմիցս ենք ահազանգել: Ընդամենը մեկ ամիս առաջ Լեռնային Ղարաբաղում, ըստ էության, ավարտին հասցվեց էթնիկ զտման քաղաքականությունը, և ավելի քան 100.000 հայեր ստիպված եղան իրենց կյանքը փրկելու համար փախչել, բռնի տեղահանվեցին Լեռնային Ղարաբաղից, լքեցին իրենց պատմական հայրենիքը և այժմ որպես փախստական ապաստան են գտել Հայաստանի Հանրապետությունում:
(…)
Փոխվստահության մթնոլորտի ձևավորման հնարավորության ստեղծման համար, իհարկե, կարևոր է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հասցեագրումը և նաև Լեռնային Ղարաբաղում թողնված հարուստ հայկական ժառանգության պահպանման հարցի հասցեագրումը: …»

Հոդվածը՝ Լալա Հայրապետյան (2022-1-HU01-ESC51-VTJ-000080624)

Լուսանկարները՝ Տաթևիկ Մուրադյան (2022-1-HU01-ESC51-VTJ-000080624)

Continue Reading

Hírek

Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտի հանդիպումը hայ համայնքի խոսնակ Նիկողոս Ակոպյանի հետ

Published

on

Հունգարիայի խորհրդարանում հայ համայնքի խոսնակ Նիկողոս Ակոպյանի հրավերով խոսնակի գրասենյակում հյուրընկալվել էր Հունգարիայում հավատարմագրված Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը։ Հանդիպման ընթացքում Ն․ Ակոպյանը դեսպանին ծանոթացրեց հունգարահայ համայնքի կյանքին, խոսեց համայնքին հուզող հարցերի ու խնդիրների մասին և որպես հայ համայնքի խոսնակ՝ ներկայացրեց նաև իր աշխատանքային հետագա ծրագրերը։ Զրույցի ընթացքում նա դեսպանին առաջարկեց համատեղ ջանքերով Ֆրանսիայի և Հայաստանի պարծանք, աշխարհահռչակ շանսոնյե, երգահան ու դերասան Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի առթիվ հուշարձան կանգնեցնել Բուդապեշտի կենտրոնական շրջաններից մեկում։ Այդ գաղափարը մեծ հավանության արժանացավ դեսպանի կողմից, և նա խոստացավ իր ներդրումն ունենալ այդ ազգանվեր գործում։ Հեռանալուց առաջ Ֆրանսիայի դեսպանը իր գոհունակությունը հայտնեց հրավերի համար և ցանկություն հայտնեց նմանատիպ հանդիպումները շարունակական դարձնել։

 

 

 

 

Հոդվածը ՝ Շողեր Մանուկյան,  2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Լուսանկարները հրապարակեց ՝ Շողեր Մանուկյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Continue Reading

Hírek

Մանկական Ամանորյա Միջոցառում

Published

on

Դեկտեմբերի 7-ին Բուդապեշտի հայկական մշակութային կենտրոնում տեղի ունեցավ ամանորյա միջոցառում երեխանների համար։ Միջոցառումը ընդգրկում էր նաև մանկական բեմադրություն` «Ուրարտու» թատերական խմբի կատարմամբ։ Երեխաները ոգևորությամբ հետևում էին բեմադրությանը և անհամբեր սպասում Ձմեռ Պապի գալուն։ Միջոցառումն ավարտվեց հյուրասիրությամբ։

 

Հոդվածը՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Լուսանկարները հրապարակեց՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Continue Reading

Hírek

«Ազնավուր-100» — Ազնավուրի հարյուրամյակին նվիրված ներկայացում «Ուրարտու» հայկական թատրոնի բեմականացմամբ

Published

on

Դեկտեմբերի 1-ին Հունգարիայի հայ ինքնավարության «Ուրարտու» հայկական թատրոնը հանդիսատեսին հրավիրեց Բուդապեշտի Բեթլեն թատրոն (Bethlen Gábor tér 3, Բուդապեշտ) ՝ վայելելու բեմադրություն, որը նվիրված էր աշխարհահռչակ ֆրանսիահայ երգիչ և երգահան Շառլ Ազնավուրի 100-ամյակին։ Ներկայացումը բացահայտեց Ազնավուրի արտասովոր ուղին՝ համատեղելով նրա ամենահայտնի շանսոնները և կյանքի կարևոր դրվագները։

Ազնավուրին մարմնավորեց տաղանդավոր Լասլո Բայը, Ազնավուրին երեխա տարիքում ՝ Դանիել Լուկաչը, Էդիթ Պիաֆին ՝ Օլգա Կովաչը, սցենարի հեղինակ և բեմադրող ՝ Դիրամերյան Արթին։

 

 

Հոդվածը՝ Շողեր Մանուկյան,  2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Լուսանկարները հրապարակեց ՝ Շողեր Մանուկյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Continue Reading

Trending